Երգչուհի Էմի Ոիայնհաուսի զգեստներն ու անձնական իրերն աճուրդում կվաճառվեն այս տարվա հուլիսին։
Այսպիսի որոշում են կայացրել հանգուցյալ աստղի ծնողները։ Նրանց խոսքով՝ իրենց համար ցավոտ է տեսնել դստեր հագուստը եւ դրանք վաճառելով՝ կկարողանան գումար հավաքել բարեգործության համար։
Աճուրդում կլինեն Էմի Ուայնհաուսի զգեստապահարանի կուլտային իրեր, որոնց շարքում են Preen-ի վառ դեղին զգեստը և Moschino-ի կաշվե պայուսակը սրտի տեսքով․ ըստ լուրերի՝ այն երգչուհու ծնողներին կարող է մինչև 14․000 ֆունտ ստերլինգ բերել։ Դրանք երգչուհին ընտրել է մասնակցելու համար Brit Awards 2007-ին։
Ընտանիքը որոշել է աճուրդի հանել նաև զգեստը, որն Էմին կրել է 2011թ․-ի իր վերջին համերգի ընթացքում։
Սակայն The Mirror-ի հետ զրույցում Էմի Ուայնհաուսի հայրը հավելել է, որ «ընտանիքը որոշել է պահել երգչուհու ամենաարժեքավոր անձնական իրերը»։