Ռոնալդուն 1.6 միլիոն եվրո արժողությամբ մեքենա է գնել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այցելել է Մարանելլո քաղաք, որտեղ գտնվում է Ferrari ավտոարտադրողի շտաբը:
Հաղորդվում է, որ Ռոնալդուն 1.6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari SP2 Monza մեքենա է գնել:
Մոդելը թողարկվել է ընդամենը 499 օրինակով, որոնցից մեկը պատկանում է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
Հարկ է նշել, որ Ferrari SP2 Monza ունի նաև Ֆորմուլա 1-ի հայտնի ավտոարշավորդ Մաքս Վերստապպենը և բրիտանացի հայտնի խոհարար Գորդոն Ռեմսին:
Նշենք, որ Ռոնալդուն հանդիպել է նաև Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդների հետ՝ Շառլ Լեկլերի և Կառլոս Սայնսի: