Մադոննայի դուստրը նկարահանվել է սադրիչ կերպարով․ լուսանկարներ

Լուրդես Լոենը Office Magazine-ի նոր համարի հերոսուհին է: Աղջիկը հայտնվել է սադրիչ հանդերձանքով ՝ բաց հետույքով:
Երգչուհի Մադոննայի դուստրը՝ պարուհի և մոդել Լուրդես Լեոնը, լուսանկարվել է Office Magazine-ի համար՝ Barragan ապրանքանիշի չափազանց բաց հանդերձանքով: Աղջիկը կադրերը տարածել է Ինստագրամի իր էջում:

Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ և դիզայներ Մայան Տոլեդանոն է:
Նկարներում Լեոնը հայտնվել է լավանդայի երանգով մինի զգեստով՝ բաց մեջքով: Մոդելի կերպարը լրացրել են սև բարձրակրունկ կոշիկները:

Լուսանկարներից մեկում մոդելը պառկած է վարդագույն սավանների վրա և նայում է տեսախցիկին, իսկ մյուսում նա մեջքով շրջված է դեպի տեսախցիկը՝ իցույւց դնելով բաց հետույքը: Մոդելի մեջկին կա մեծ դաջվածք՝ դեպի երկինք տանող սանդուղքի տեսքով: