Քրիս Ջենները հայտնել է, որ Քիմ Քարդաշյանի 40-ամյակին նրան 20 էջանոց նամակ է գրել (լուսանկարներ)

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քրիս Ջենները, նշել է, որ դստեր՝ Քիմ Քարդաշյանի 40-րդ տարեդարձի առթիվ 20 էջանոց նամակ է գրել նրան, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ դրա համար Քրիս Ջեններից մի քանի ժամ է պահանջվել։

Բրիտանական պարբերականը նշել է, որ հեռուստաաստղը նախկինում նամակներ է գրել նաև ավագ դստերը՝ Քորթնի Քարդաշյանին և երկրորդ ամուսնությունից ծնված Քենդալ և Քայլի Ջեններներին։

«Ես միշտ մտածել եմ իմ զավակներին նամակներ գրելու մասին, սակայն գիտեմ,որ դա շատ ժամանակատար է, քանի որ ես շատ երկար նամակներ եմ գրում։ Եվ ես վաղուց ոչ մի նամակ չէի գրել», – ասել է 65-ամյա աստղը։

«Երբ անցյալ տարի Քիմի տարեդարձն էր և նստեցի և նրան երկար նամակ գրեցի, որը կարծեմ մոտ 20 էջ էր»,- հավելել է նա։

Քրիս Ջենները նշել է, որ զավակների ծնվելու օրերը նրա կյանքի լավագույն օրերն են եղել, ապա խորհուրդ է տվել նամակներ գրել նրանց, ովքեր կարևոր դեր են խաղում մեր կյանքում, որպեսզի նրանք միշտ ունենան դրանք իրենց մոտ։

2020 թվականի նոյեմբերին հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել էր ծննդյան 40-րդ տարեդարձը, որի ընթացքում շնորհակալություն էր հայտնել մորը՝ «տարիների ընթացքում իր սերն ու առաջնորդությունը իրեն տալու համար»:

«Ես իսկապես չգիտեմ, թե դու դա ինչպես ես անում։ Դու կյանքն այնքան հեշտ ես դարձնում, մեծացնելով 6 երեխա և կառավարելով կայսրություն՝ միևնույն ժամանակ լինելով ամենաուշադիր մայրն ու լավագույն ընկերը»,- իր 40-րդ ծննդյան խնջույքի ժամանակ ասել էր Քիմը և երախտագիտություն հայտնել կյանքի այն բոլոր հմտությունների համար, որոնք սովորեցրել է մայրը։ Նա շնորհակալություն էր հայտնել լավագույն օրինակը լինելու, սեր նվիրելու և աշխատանքային էթիկա սովորեցնելու համար։