ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք խոսել նրա մասին, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ ու վեճեր են եղել: Այս անգամ կհաջողվի բոլորին գոհացնող լուծում գտնել, և դա մեծ չափով ձեր շնորհիվ կլինի: Հավանական են զուգադիպություններ, որոնք ինչ-որ մեկի համար դժվարություններ կստեղծեն, բայց ձեզ օգուտ կտան:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ միայն կոնկրետ Խոյերին, այլև նրանց մտերիմներին, այդ իսկ պատճառով՝ կրկնակի կուրախացնեն: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, նկատելի դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկզբին խուսափեք սթրեսային իրավիճակներից: Այդ հատվածի համար շատ բարդ ու կարևոր գործեր մի ծրագրեք: Ամենայն հավանականությամբ, ձեզ համար բարդ կլինի մտքերը հավաքելը, կառուցողական տրամադրվելը: Որոշ Ցուլերի ցանկացած դատարկ բան կհուսահատեցնի:
Բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք ավելի հանգիստ կդառնաք, ավելի շատ հնարավորություններ կտեսնեք, որոնցից կուզենաք օգտվել: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ է խոստանում, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք ներդաշնակ ու թեթև կզարգանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը միանման լավն է գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք արագ լեզու կգտնեք մարդկանց հետ, նաև նրանց, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Նույնիսկ քննադատները կհետաքրքրվեն ձեր գաղափարներով և դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ:
Որոշ Երկվորյակների այսօր սիրային անակնկալներ են սպասվում: Ներդաշնակ կդասավորվեն սիրելիի հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն ստեղծվի: Երեկոն հրաշալի է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Ձեզ հաճախ կհաջողվի կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները և ինչ են նախաձեռնելու շրջապատողները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Աշխատեք չհուզվել: Օրը լավ կդասավորվի, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք: Այստեղ շատ Խեցգետինների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում խուճապի չեն մատնվի, սխալներ չեն անի այնտեղ, որտեղ ուրիշները սխալվել են:
Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, ինչպես նաև հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շատերին կուրախացնեն ձեզ հետ շփվելու, հնարավորությունները, նրանք կփորձեն ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ: Ձեր կենսափորձը շատերի համար օգտակար կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Աշխատեք ժամանակը զուր չվատնել: Օրվա սկիզբը շատ արդյունավետ է: Հենց այդ հատվածում հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ գործերից և հասնել արդյունքների, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք: Հաճույքով կօգնեն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս դիմել են ձեզ աջակցության խնդրանքով:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք լավ ժամանակ կանցկացնեք ընկերների կամ ընտանիքի անդամների հետ: Ամենայն հավանականությամբ հետաքրքիր գործեր կգտնվեն, թեկուզ՝ ոչ այնքան կարևոր: Օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը, որը կրկին դրական հույզեր կպարգևի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ տրամադրվեք: Չարժե տրվել պահի ապրումներին, հետևել հույզերին: Ստանձնած ամեն ինչում հույս դրեք սեփական ուժերի վրա և այդպես կկարողանաք խուսափել զուր հույսերից ու հիասթափություններից: Հավանական է կարևոր տեղեկատվություն ստանաք: Այն կարող է ազդել ձեր ծրագրերի վրա, ստիպել որոշ գործեր հետաձգել:
Չեն բացառվում փոփոխությունները անձնական հարաբերություններում: Շատ Կույսեր կսկսեն ավելի լավ հասկանալ շրջապատողներին, կկռահեն նրանց իրական ցանկությունների և ապրումների մասին: Դա կօգնի խուսափել տարաձայնություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին հնարավոր են անսպասելի դժվարություններ: Չի բացառվում՝ ստիպված լինեք հետաձգել ձեզ համար կարևոր ծրագրերի իրագործումը: Այդ առթիվ շատ անհանգստանալ չարժե, քանի որ շուտով դրական միտումների ազդեցությունն ուժեղանալու է, իրավիճակն էլ դեպի լավն է փոխվելու: Այնպես որ՝ պարզապես համբերությամբ զինվեք ու մի փոքր սպասեք:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Դուք հրաշալի լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նորերի հետ, շփումներից էլ դրական հույզեր կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը հագեցած ու հետաքրքիր կլինի: Շատ լավ ժամանակ կլինի շփումների համար: Դուք հաշված վայրկյանների ընթացքում ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց մոտեցում գտնել ոչ ոքի չէր հաջողվում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ ձեզ հետ համագործակցելն ավելի շահեկան է, քան ձեր դեմ պայքարելը: Նույնիսկ թշնամիները պատրաստ կլինեն զենքերը վայր դնել ու հաշտվել: Հնարավոր են լավ նորություններ, դրական փոփոխություններ գործնական և անձնական ոլորտներում:
Ավելի ուշ պիտի վերադառնաք միապաղաղ գործերին: Արժե դրանց առավելագույնս լուրջ մոտենալ, որպեսզի նույնիսկ փոքրիկ սխալներ չանեք: Արժե լսել խորհուրդները, որոնք հաճախ օգտակար կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լավ է կարևոր ու բարդ գործերը հենց առավոտվանից չստանձնեք: Ցավոք, մեծ է սխալներ անելու հավանականությունը: Մի շտապեք որոշումներ ընդունել և ոչինչ տաք գլխով մի ասեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ ավելի արդյունավետ ու հաճելի կանցնի:
Հավանական են օգտակար ծանոթություններ, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հորիզոններ կբացի: Օրվա վերջին հնարավոր են ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում անսպասելի այցերը. հյուր կարող են գալ հին ընկերները կամ հարազատները, որոնց վաղուց չեք տեսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը բարդ կլինի: Հաճախ դուք ցանկալին իրականության տեղ կընդունեք, իսկ դա կխանգարի որոշակիություն մտցնել նպատակների մեջ, ճիշտ դնել առաջնահերթությունները: Իրավիճակից գլուխ հանելու, գործողությունների ծրագիր կազմելու համար մի փոքր ժամանակ է պետք: Մի շտապեք. շուտով դրական միտումները կուժեղանան:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման և ստեղծագործելու, ինչպես նաև բարդ հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Դրական միտումները նկատելի կլինեն անձնական հարաբերություններում: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկզբին գաղափարներ կունենաք, որոնք առաջին հայացքից հրաշալի կթվան: Բայց հազիվ թե կարողանաք դրանք իրագործել, քանի որ պայմանները դեռ բարենպաստ չեն լինի: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Հնարավոր է՝ հասկանաք, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները կամ շրջապատողների՝ ձեզ օգնելու ցանկությունը:
Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է լուծելու համար այն հարցերը, որոնց մասին վերջերս շատ էիք մտորում: Պարզ ու ակներև կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն կռահում էիք: Ծրագրեր կառուցելը հիմա ավելի հեշտ կլինի. դուք կիմանաք՝ ինչպես հասնել նպատակին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ամենահասարակ օրը չէ: Բայց եթե դուք ձեզ ճիշտ պահեք, անպայման հաջողության կհասնեք գործերում: Չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ կարելի է առանց դրա: Զգույշ և շրջահայաց եղեք. ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար:
Շատ Ձկների այսօր պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հենց դա էլ կօգնի նշանի ներկայացուցիչներին խուսափել ցավալի սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել, երբ մտորելու համար ժամանակ շատ քիչ կլինի: Չեն բացառվում հաճելի հանդիպումները, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու երկար կհիշվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: