Արքայազն Հարրիի և Մեգանի մոմե արձանները հեռացվել են Մադամ Տյուսոյի թանգարանի «արքայական» սրահից (լուսանկարներ)

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում Մեծ Բրիտանիայի արքայազն Սասեքսի դուքս Հարիի և նրա կնոջ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի արձանները հանվել են արքայական ընտանիքի անդամների մոմե արձանները ներկայացնող սրահից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Արքայազնի և նրա կնոջ մոմե արձանները հեռացվել են այն բանից հետո, երբ անցյալ տարի զույգը հայտարարել է արքայական ընտանիքի ավագ անդամի պարտականություններից հրաժարվելու մասին: Արդյունքում արձանները տեղադրվել են թանգարանի այն հատվածում, որտեղ այժմ տեղադրված են նրանց աստղային ընկերների՝ Ջորջ Քլունիի, Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմների արձանները։

Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանի գլխավոր մենեջեր Թիմ Ուոթերսը The Sun պարբերականին ասել է․«Մենք արքայազն Հարիի և Մեգան Մարքլի արձանները տեղափոխել ենք իրենց հոլիվուդյան ընկերների արձանների մոտ՝ ցույց տալով նրանց նոր կարգավիճակը որպես առաջնակարգ հայտնիներ»։

Թանգարանը Լոնդոնում զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է, որտեղ տարեկան մոտ 10 միլիոն այցելու է լինում։

Մեգանի մոմե արձանը պատրաստվել էր արքայական հարսանիքից 10 օր առաջ և նախկիում այն արքայազն Հարիի արձանի հետ կնագնեցված էր Մեծ Բրիտանիայի թագուհու և նրա ամուսնու՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մոմե արձանների կողքին, որոնց մյուս կողմում կանգնեցված են Քեմբրիջի դուքս արքայազն Ուիլիամի և դքսուհի Քեյթ Միդլթոնի արձանները։