Evanescence-ի մենակատար Էմի Լին Loudwire-ին տված հարցազրույցում պատմել է նոր ալբոմի՝ «The bitter truth»-ի աշխատանքի մասին:
Երգչուհին խոստովանել է, որ յուրաքանչյուր հատված նվիրված է իր կյանքում եղած մարդկանց կամ իրադարձություններին. երգչուհին փորձել է անուններ չնշել, սակայն նա չի կարողացել չխոսել անձնական ողբերգության մասին, որը ազդեցություն է ունեցել ալբոմի ձայնագրման հարցում:
«2018-ի սկզբին կորցրել եմ եղբորս, դա աներևակայելի դժվար է։ Ես ևս մեկ անգամ հասկացա, որ ամենալուրջ փորձությունները և ամենաուժեղ ցավը իմ կյանքում սովորաբար մղել է ինձ դեպի երաժշտություն: Հեշտ չէ ընդունել, բայց նման իրադարձությունները ստիպում են ինձ ավելի լավ աշխատել։ Ոչ թե տխրություն, այլ փորձություններ՝ ապրումներ, որոնց դժվար է դիմանալ»,- պատմում է Էմի Լին։
2020թ. սկզբին խմբում ևս մեկ ողբերգություն է տեղի ունեցել՝ մահացել է բասիստ Թիմ Մաքքորդայի 16-ամյա դուստրը։
Քաղաքականությունն ու կորոնավիրուսը նույնպես ազդել են լիրիկայի վրա։
«Ամբողջ աշխարհը անցնում է անհավանական փորձությունների միջով վերջին մեկ տարվա և նույնիսկ երկու տարվա ընթացքում: Դա համաճարակ է և պայքար»,- ասում է Էմի Լին: