Ինչպե՞ս կանդրադառնա Հասթինգսի դուքսի բացակայությունը «Բրիջերթոններ» սերիալի վրա

Վերջերս հայտնի դարձավ, որ «Բրիջերթոնների» երկրորդ մասում չի հայտնվի գլխավոր հերոսներից մեկը։

Սերիալի ստեղծողների նման որոշումը շոկի մեջ է գցել երկրպագուներին, քանի որ առաջին եթերաշրջանում դերասանը նվաճել է երկրպագուների սերը, և թվում է, որ առանց նրա «Բրիջերթոնները» այնքան էլ հետաքրքիր չեն լինի:

Բայց այսօր սցենարի հեղինակ Շոնդա Ռայմսը բացատրել է իր որոշումը՝ երկրորդ եթերաշրջանում Ռեգեի բացակայության մասին։

«Ինձ պարզապես ոգևորել է ամբողջական ռոմանտիկ պատմություն պատմելու գաղափարը, որն ունի վերջ, որտեղ դուք չեք գտնի 14 այլ պատճառ, ինչի համար զույգը չի կարող միասին լինել»,- ասել է Ռայմսը. հաղորդում է RT-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև գրել էին, որ Ռեգե Փեյջին առաջարկել են երկրորդ եթերաշրջանի 3-5 դրվագներում մնալ երկրորդական բնույթի դերում՝ ամեն դրվագի համար 50 000 դոլլար աշխատավարձով, սակայն նա մի քանի հիմնավոր պատճառներով հրաժարվել է դերից:

Ի դեպ, սերիալի նկատմամբ հանրության վերաբերմունքին է անդրադարձել նաև Նիկոլ Քոֆլանի գլխավոր հերոսուհին, ով խաղացել է Պենելոպե Ֆեզերինգտոնի դերը։ Դերասանուհու կարծիքով՝ ի սկզբանե նա «համոզված էր», որ ոչ ոք չի դիտի «Բրիջերթոններ» սերիալը, որը սակայն դարձել է Netflix-ի ամենահայտնի շոուներից մեկը: