«Ամենահաջող նկարներից ընտրել եմ ամենաանկեղծը»․ Իննա Խոջամիրյանը լուսանկար է հրապարակել «Երկուսով»-ի վերջին սերիայի նկարահանումներից

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել «Երկուսով» հեռուստասերիալի վերջին սերիայի նկարահանումներից, լուսանկարին կից Իննան նաև շնորհակալություն է հայտնել նկարահանող անձնակազմին, դերասաններին և հեռուստադիտողին։

«Ամենահաջող նկարներից ընտրել եմ ամենաանկեղծը. սա «Երկուսով»-ի վերջին աշխատանքային օրն էր: Շնորհակալ եմ այս մեծ ու ինձ հարազատ թիմին ևս մի գեղեցիկ պատմության համար… Նրանց, ովքեր նկարում ներկա չեն, բայց թիմի ուժն են, ուղեղը, զարկերակը, պարագլուխը։
Շնորհակալություն հեռուստադիտողին, ով այսքան դժվարություններից ու դադարներից հետո մինչև վերջ մնաց մեզ հետ, մեր կողքին:
Սա կամքի, պայքարի, միասնականության նախագիծ էր: Սիրում եմ Ձեզ, այն էլ շատ…)))
Հ.Գ. Եվ թող միայն տնօրենները լուրջ լինեն»,- գրել է դերասանուհին։

Հավելենք, որ նախագծի վերջին՝ 198-րդ սերիան կցուցադրվի մայիսի 26-ին։

Նկարահանման հրապարակից լուսանկարներ է հրապարակել նաև դերասանուհի Մարինկա Խաչատրյանը։