«МУЗ ТВ»-ի «Отпуск без путевки» ճամփորդական շոուի շրջանակում Անդրեյ Ռազիգրաևը եղել է Հայաստանում՝ ցույց տալով Երևանը, Տաթևը, Դիլիջանն ու Ջերմուկը։
Նա նկատել է, որ փակ սահմաններն առիթ են Հայաստանը բացահայտելու։
«Համեղ ուտելիք, ժպտերես մարդիկ, բազմադարյա իմաստություն ու կենցաղի զարմանալի թեթեւություն։ Վայր, ուր ծնվում են լավագույն ըմպելիքներն ու գործվում են հեքիաթային գորգեր։ Գեղատեսիլ լեռնային բնապատկերներ, հինավուրց տեսարժան վայրեր ու հյուրընկալ բնակիչներ։ Այս ամենը Հայաստանն է»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։
Հաղորդավարը նախագծի շրջանակում նստել է «Տաթևեր» ճոպանուղի, օգտվել Ջերմուկի բուժիչ պրոցեդուրաներից։ Վերջում էլ Հայաստանին նվիրված թողարկումն անվանել է «Կեր, աղոթիր, սիրիր» հայտնի ֆիլմի վերնագրով։