«Ցավն այն է, որ սա նորմալ է դարձել»․ Սարգիս Գրիգորյանը՝ հայհոյանքների, ստի և դավաճանության մասին

Դերասան Սարգիս Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից արահայտել է իր մտահոգությունը՝ կապված Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Էսքան հայոյանք հայը երբեք չէր տվել ու ցավը նրանում է, որ ոչ թե թշնամուն, այլ իր ազգակցին։
Էսքան կոտրված հայը երբեք չեր եղել` հուսահատություն թքած ունենալու աստիճան։
Էսքան սուտ հայի ականջը երբեք չէր լսել ու ցավն այն է, որ սա նորմալա դարձել։
Էսքան շատախոսություն հայը երբեք չէր հանդուրժել` աղմկում են աջ ու ձախ։
Էսքան դավաճաններով հայ հողը երբեք չէր ծանրացել։
Սարսափելի իրականություն, սիրտս ճմլող ողբերգություն…Շատ բան պիտի փոխել, շատ շատ ու շատ շտապ։ Ներսը փտում է ու հոտն անտանելի է», – հրապարակմանը կից գրել է դերասանը։