Լոլիտան առաջին անգամ խոսել է սեռական ոտնձգության ենթարկվելու մասին

Երգչուհի Լոլիտան պատանեկության տարիներին սեռական ոտնձգության է ենթարկվել։ Նրան բարեբախտաբար չեն բռնաբարել, ապագա արտիստուհուն հաջողվել է փրկվել։
Այս մասին նա պատմել է «Ты не поверишь!» հաղորդման եթերում։
«Սխալ մեքենա էի նստել, պարզվեց հիմարի մեկն է։ Հետո իր մաշկը ձեռքերիցս պոկում էր։ Քերծել եմ այն ամենը, ինչ կարելի էր, բղավում էի», – լրագրողների հետ անկեղծ կիսվել է Լոլիտա Միլյավսկայան։ Այդ դեպքը միակն է Միլյավսկայայի կյանքում։