Սեմյոն Սլեպակովը գաղտնի բաժանվել է կնոջից

Սեմյոն Սլեպակովը դադարել է թաքցնել իր ամուսնալուծությունը։
2019 թվականի գարնանը Քսենիա Սոբչակը պատահաբար հրապարակել է շոումենի անձնական գաղտնիքը։ Ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի կինը հայտնել է, որ հումորիստը բաժանվել է կնոջից։ «Սեմյոնին ես պաշտում եմ։ Ի դեպ, ահա քեզ սենսացիա։ Անդրեյ, դուք պետք է անպայման հրավիրեք Սեմյոն Սլեպակովին ձեր ծրագիր, քանի որ նա վերջերս ամուսնալուծվել է, նա կրկին ցանկալի փեսացու է դարձել»,- ասել է Քսենիան՝ Անդրեյ Մալախովի «Привет, Андрей!» ծրագրում։
«Այո՞, ի՞նչ ես ասում», -զարմացել է Մալախովը։

Նա այն ժամանակ չի հաստատել հաղորդավարուհու խոսքը, իսկ հիմա շոումենը վերջապես խոստովանել է, որ վաղուց ազատ տղամարդու կարգավիճակում է։
41-ամյա դերասանը անկեղծացել է երկրպագուների հետ։ Նա բացահայտել է անձնական կյանքի մանրամասները։
«Ես վաղուց ամուսնացած չեմ, մանրամասներով չեմ հոգնեցնի ձեզ։ Տխուր է, բայց սե լա վի։ Մեզ անցած աշնանը բաժանեցին․․․»,- գրել է նա իր բլոգում։