Քայլի Ջեները կստեղծի լողազգեստներ և լողափի պարագաներ արտադրող նոր ապրանքանիշ

Keeping Up With the Kardashians իրապատում շոույի աստղ Քայլի Ջեները Kylie Swim և Kylie Swim by Kylie Jenner անվանումներով ապրանքանիշ գրանցելու համար փաստաթղթեր է ներկայացրել:
Ինչպես հաղորդում է Dailymail պարբերականը, Քայլին այս անվան տակ արտադրելու է լողազգեստներ և լողափի համար նախատեսված այլ պարագաներ։

TMZ-ի հրապարակման համաձայն՝ Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիրի նոր ձեռնարկությունն արտադրելու է նաև արևային և լողի ակնոցներ, ծովափնյա պայուսակներ, լողազգեստի վրայից հագնելու հանդերձանքներ և հողաթափեր։
Քայլին նշել է, որ ապրանքանիշի անվան ներքո արտադրվելու են նաև սրբիչներ և գլխարկներ։
Քայլի Ջեներն արդեն իսկ հիմնել է Kylie Cosmetics, Kylie Body, Kylie Baby և Kylie Hair ապրանքանիշերը։