Վահագն Հայրապետյանը երկրպագուներին կներկայացնի Electronic Planet նոր նախագիծը

Կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը մայիսի 29-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։
Հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների և նորարարական համերգային ծրագրով: Երեկոյին կհնչեն նրա ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները:

Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տարբեր կազմերով հանդես է եկել աշխարհի զանազան երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների և պատվով ներկայացրել հայ մշակույթը։