Քեթի Փերին վճարելու է 3 միլիոն դոլար տուգանք

Flame անվամբ ռեփ երաժիշտն ամիսներ առաջ դատական հայցով հանդես եկավ հայտնի երգչուհի Քեթի Փերիի դեմ՝ նրան մեղադրելով պլագիատի մեջ:
Երգչուհու «Dark Horse» կատարման երաժշտությունը կրկնօրինակվել է ռեփ երաժշտի «Joyful Noise» կատարումից:
«Dark Horse» կատարումը մեծ հաջողություն բերեց Փերիին:
Տեսահոլովակի յութուբյան դիտումների թիվը հասնում է 2,5 միլիարդի:
Երկար ամիսները Flame-ը պայքարում էր իր հեղինակային իրավունքների համար: Վերջապես, օրեր առաջ դատարանը վճիռ կայացրեց, և պարտադրեց երգչուհուն վճարել 3 միլիոն դոլար:

«Եթե կատարումներում այսպիսի փոքրիկ նմանությունները մարդիկ որակեն պլագիատ, ապա ես կարող եմ իրավական պատասխանատվության ենթարկել հարյուրավոր երգիչների»,- ամիսներ առաջ այս միջադեպը մեկնաբանել էր Քեթի Փերին:

Երկրպագուները նույնպես քննադատել են ռեփ երաժշտին:
«Չկարողանալով հայտնի դառնալ ու մնալով ստվերում՝ նա Քեթիի շնորհիվ ցանկանում է հարստանալ ու համբավ ձեռք բերել»,- երգչի ինստագրամյան էջում գրել են հետևորդները: