Մասկը նահանջել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկի 3-րդ հորիզոնական

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց Bloomberg Billionaires Index վարկանիշում իջել է երրորդ հորիզոնական:

Bloomberg Billionaires Index-ի տվյալներով` Մասկի կարողությունը ներկայում գնահատվում է 160,6 մլրդ դոլար: Նա կորցրել է ավելի քան երեք միլիարդ դոլար, ինչը պայմանավորված է Tesla ընկերության արժեթղթերի գնի անկմամբ:

Ընդ որում, Forbes-ի վարկանիշային աղյուսակում նա այժմ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: