Օփրա Ուինֆրիի և արքայազն Հարրիի նոր նախագիծը՝ մոր կորստի մասին

Հանրությունը դեռ քննարկում է Սասեքսի զույգի՝ Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցը, ու այդ ընթացքում արքայազն Հարրին հեռուստաստղի հետ նոր նախագիծ էր մտահղացել: Այս անգամ դա կլինի ֆիլմ, որը կենտրոնանալու է հոգեկան առողջության խնդիրների վրա:

Համացանցում հայտնվեց առաջիկա նախագծի թրեյլերը, որից իմացանք ապագա ֆիլմի որոշ մանրամասներ: Այսպիսով, արքայազն Հարրին կխոսի արքայադուստր Դիանայի մահվան մասին (անոնսում ներառված են կադրեր, որտեղ Հարրին և Ուիլյամը քայլում են իրենց մոր դագաղի ետևում): Հայտնի է, որ արքայազնը ծանր է տարել մոր կորուստը և երկար ժամանակ աշխատել է հոգեբանների հետ: Կադրերից մեկում էլ Հարրին ասում է. «Օգնություն ստանալու որոշում կայացնելը թուլության նշան չէ: Այսօրվա աշխարհում, դա առավել քան երբևէ, ուժի նշան է»:

Մեգան Մարքլը ֆիլմում հանդես կգա նաև որդու՝ Արչիի հետ: Դքսուհին տեսանյութում հայտնվել է վերնաշապիկով, որի վրա գրված է եղել «Դաստիարակելով ապագան»: Մենք արդեն սպասում ենք թեժ լուրերի ապստամբ Մեգանից: Լուրեր են շրջանառվում, որ հենց նա է դարձել ֆիլմի գաղափարական ոգեշնչողը և ինքնուրույն կատարել է խմբագրումները:

Այլ հայտնիներ նույնպես ծրագրում են պատմել իրենց պատմությունները ֆիլմում: Օփրան ինքը կբացահայտի իր հոգեբանական տրավման. Ավելի վաղ հեռուստահաղորդավարուհին խոստովանեց, որ բռնության է ենթարկվել 9 տարեկանում: Լեդի Գագան կհայտնվի իր իսկական անունով՝ Ստեֆանի Ջերմանոտա: Այս խոսակցության համար աստղը չի ցանկանում օգտագործել իր ցնցող կերպարը, քանի որ նրա համար կարևոր է, որ հեռուստադիտողը տեսնի իր իրական պատկերը: