«Մենք ուղղակի շքեղ ենք լինելու». Քրիս Ջենները պատմել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի նոր նախագծի մասին

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Ջրիս Ջեները հայտարարել է, որ սիրված շոուի ավարտից հետո իրենց ընտանիքի կյանքում նոր էջ է բացվում. խոսքը Hulu սթրիմինգային ծառայությունում մեկնարկելիք նոր նախագծի մասին է:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 65-ամյա աստղի պնդմամբ` նոր շոուն Keeping Up With the Kardashians-ից ոչ պակաս գրավիչ ու հետաքրքիր կլինի:

«Hulu-ն հիանալի վայր է մեր նոր շոուի համար: Երկրպագուներն այստեղ մեզ նորովի կբացահայտեն: Մի գաղտնիք բացեմ` մենք ուղղակի շքեղ ենք լինելու, և բոլորը դիտելու են մեզ»,-ասել է Ջեները:

Շոուն կհեռարձակվի տարեվերջին: