Մահացել է «Բեթհովեն» ֆիլմերի աստղ Չարլզ Գրոդինը

Կյանքի 86-րդ տարում մահացել է «Բեթհովեն» ֆիլմերի աստղ Չարլզ Գրոդինը. այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը:

Գրոդինի որդու խոսքով՝ դերասանը մահացել է Քոնեքթիքութ նահանգի Ուիլթոն քաղաքում՝ ոսկրածուծի քաղցկեղից։

Արտիստը հայտնի է իր դերերով՝ «Բեթհովեն» և «Բեթհովեն-2» կատակերգական ֆիլմերում, ինչպես նաև «Ռոզմարիի երեխան», «Հնարք-22», «Քինգ-Կոնգ» և «Հասցնել մինչև կեսգիշեր» կինոնկարներում:

1990-ականների ընթացքում և 2000-ականների սկզբին Չարլզ Գրոդինը վարում էր «The Charles Grodin Show» ժամանցային ծրագիրը CNBC-ում և քաղաքական մեկնաբան էր CBS-ում։ ABC News-ի տվյալներով՝ 90-ականներին նա իրեն դրսևորել է որպես ռադիոյի և հեռուստատեսության լիբերալ մեկնաբան։ Նա նաև գրել է պիեսներ եւ հեռուստատեսային սցենարներ, ստացել Է «Էմմի» մրցանակը Փոլ Սայմոնի շոուում աշխատելու համար՝ 1997 թվականին: Դերասանը մի քանի գրքերի հեղինակ է։

«Բեթհովենը» ամերիկյան ընտանեկան կատակերգությունն է, համանուն կինոսերիայի առաջին ֆիլմը, որը նկարահանվել է ռեժիսոր Բրայան Լևանտի կողմից: