Բրազիլացի երգիչը մահացել է ամուսնությունից օրեր անց հյուրանոցի 5-րդ հարկից լողավազանը ցատկելու անհաջող փորձի պատճառով (լուսանկարներ)

23-ամյա բրազիլացի երգիչ Քևին Նասիմենտո Բուենոն (հայտնի է MC Kevin անունով) հյուրանոցի 5-րդ հարկից փորձել է ցատկել լողավազանը, սակայն անհաջող ցատկի պատճառով մահացել է, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել երգչի ամուսնությունից երկու շաբաթ անց։

Նշվում է, որ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած դեպքից հետո երիտասարդը մի քանի կոտրվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, սակայն ավելի ուշ մահացել է։

Երգչի կինը՝ փաստաբան Դեոլանա Բեզերան, ամուսնու մահից հետո Instagram-ում գրառում է կատարել՝ տեղադրելով իրենց համատեղ լուսանկարը։

«Դու կաս և կմնաս իմ կյանքի միակ սերը։ Գնա Աստծու մոտ»,- գրել է նա։

Քևինն իր առաջին երգը թողարկել է 2013 թվականին․ 2019-ին թողարկված Cavalo de Troia հիթը YouTube-ում հարյուր միլիոնավոր դիտումներ ունի։