Դեմի Լովատոն իրեն չի համարում ո՛չ կին, ո՛չ տղամարդ․ երգչուհու նոր սկանդալային հայտարարությունը

Երգչուհի Դեմի Լովատոն իր մասին բացահայտում է արել` թվիթերյան գրառմամբ երկրպագուներին հայտնելով, որ իրեն դասում է ոչ բինարային անձանց շարքը: Դա նշանակում է, որ ամերիկուհին իրեն չի համար ո՛չ կին, ո՛չ տղամարդ:
«Այսօր այն օրն է, երբ երբ ես ուրախությամբ իմ մասին ավելի շատ տեղեկությամբ եմ կիսվում ձեզ հետ. հպարտ եմ տեղեկացնել, որ ես ինձ դիտարկում եմ որպես ոչ բինարային անձնավորություն»,- իր թվիթերյան էջում գրել է ամերիկուհին:
Լովատոն նշել է, որ իր գենդերային ինքնության շուրջ մտորումների մեջ է եղել վերջին մեկուկես տարում: Հիշեցնենք, որ մարտին երգչուհին ևս մեկ բացահայտում էր արել իր մասին` հայտնելով, որ պանսեքսուալ է, այսինքն կարող է զգացմունքներ ունենալ մարդկանց հանդեպ` անկախ նրանց գենդերից: