Ո՞վ է «Թագուհու քայլը» սերիալի աստղի ընտրյալը․ լուսանկար

Թեև «Թագուհու քայլը» սերիալի թողարկումից հետո Անյա Թեյլոր-Ջոյն արագորեն սուպերաստղ դարձավ և բազմաթիվ հեղինակավոր մրցանկաներ ստացավ, նա փորձում է անձնական կյանքը հեռու պահել օտար հայացքներից։ Նույնիսկ ավելի վաղ տված հարցազրույցներում դերասանուհին չի խոսել իր ընտրյալների մասին։

Ինստագրամյան էջում, որն Անյան բավական հազվադեպ է թարմացնում, ընկերոջ հետ լուսանկարներ չկան։ Խոսում էին, որ նա հանդիպում է լուսանկարիչ Բեմ Սիդի հետ, սակայն ոչ ոք այս տեսության տեսության օգտին համոզիչ ապացույցներ չներկայացրեց։ Փոխարենը Page Six-ի լրագրողներն օրերս պարզել են, թե ում է հաջողվել գրավել Թեյլոր-Ջոյի սիրտը։

Դերասանուհու ընտրյալը երիտասարդ երաժիշտ Մալկոլմ Մաքրաեն է։ Լրագրողները հայտնել են, որ օրերս Անյային արտիսի ընկերուկցությամբ նկատել են Նյու Յորքի փողոցներից մեկում։ Ականատեսների խոսքով՝ սիրահարները չեն թաքցրել իրենց զգացմունքները։
Թեյլոր-Ջոյը սիրավեպի մասին լուրերը չի մեկնաբանել։ Սակայն օգտատերեը հույս ունեն, որ նա մոտակա ժամանակներում, ամեն դեպքում, մանրամասն կպատմի անձնական կյանքի մասին։