Ռեփեր A$AP Rocky-ը հաստատել է իր և Ռիհաննայի սիրավեպը․ լուսանկար

A$AP Rocky բեմական անունով հայտնի ամերիկացի ռեփ կատարող Ռակիմ Մայերսը GQ-ին տված հարցազրույցում հաստատել է իր և հայտնի երգչուհի Ռիհաննայի սիրավեպը՝ վերջինիս անվանելով «իր կյանքի սերը»։
«Հիմա, երբ գտել եմ իմ միակին, ինձ ավելի լավ ու ավելի հանգիստ եմ զգում։ Կարծում եմ՝ սիրտը զգում է, երբ հանդիպում ես քո կյանքի սիրուն»,- ասել է կատարողը։
A$AP Rocky-ն նաև պատմել է ընտանիք կազմելու և հայրանալու ցանկության մասին՝ ընդգծելով․ «Հայր դառնալն իմ ճակատագիրն է։ Կարծում եմ՝ հրաշալի հայր կլինեմ»։

Ռեփ կատարողը, խոսելով իր առաջիկա ալբոմի մասին, նաև պատմել է՝ կորոնավիրուսի համավարակի ֆոնին հայտարարված կարանտինի ժամանակ Ռիհաննայի հետ «ավտոբուսով ուղևորության է մեկնել» և ալբոմի երգերից շատերը ոգեշնչված են «երգչուհու հետ այդ ուղևորությունից»։

Նշենք, որ A$AP Rocky-ի և Ռիհաննայի սիրային հարաբերությունների մասին լուրերը շրջանառվում էին դեռևս նոյեմբերից։