Համացանցում է հայտնվել «Ընկերները» սերիալի նոր նախագծի առաջին թրեյլերը

«Ես սիրում եմ իմ ընկերներին․ ընկերների միավորումը»,- Instagram-ում հրապարակած տեսանյութին կից գրել է Էնիսթոնը։ Թրեյլերում ցուցադրվում է Կալիֆորնիայում Warner Bros. ստուդիայի Stage 24 տաղավարում «Ընկերները» սերիալի գլխավոր դերասանների հանդիպումը։

Բացի այդ, տեսանյութում ներկայացված են սերիալի նկարահանման դրվագները։

Մանհեթանից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։

2020-ի փետրվարին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար: