«Համբուրվող օձերի կծիկ»․ Վալերի Մելաձեն՝ ռուսական շոու-բիզնեսի մասին

Ռուսական էստրադայի աստղային ներկայացուցիչ Վալերի Մելաձեն, Аргументы и Факты թերթի լրագրողի խնդրանքով փորձելով նկարագրել շոու-բիզնեսի ոլորտը, այն բնորոշել է որպես «համբուրվող օձերի կծիկ»:
Բացի այդ երաժիշտը, պատասխանելով բլից հարցերի, անդրադարձել է անձնական կյանքին` մանրամասնելով, որ վատագույն մղձավանջն իր համար եղել է ամուսնալուծության ժամանակահատվածը:

Մելաձեի կարծիքով` ճակատագիրը հնարավոր չէ 100 տոկոսով փոխել, քանի որ ինչ-որ բաներ մարդուն տրվում են հենց ծնվելու պահին:
Իր կայնքի ամենահուզիչ պահը երաժիշտն անվանել է երեխաների լույս աշխարհ գալը, իսկ ծերությունը նա պատկերացնում է հարազատների և մտերիմների շրջապատում:

Մելաձեի խոսքով` տխրության դեմ լավագույն միջոցը լիարժեք քունն է. նրա խոսքով` տուն գալուց հետո տաք թեյ է խմում ու երկար քնում:
Շոու բիզնեսի աստղային ներկայացուցիչը պատասխանել է նաև այն հարցին, թե ինչով կինը կարող է վանել տղամարդուն:

«Կարծում, եք, որ ես հստակ գիտե՞մ այդ հարցի պատասխանը: Իմ կարծիքով` զզվելի է, երբ կինն անսկզբունքային է»,-ասել է Մելաձեն` հավելելով, որ կնոջ և տղամարդու միջև ընկերություն, իր կարծիքով, հնարավոր է: