«Նիկոլի թեթև ձեռքով Ալիևը դարձավ Մակեդոնացին»․ Ժաննա Բուտուլյանի զայրացած գրառումները

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և մեկը մյուսի հետևից գրառումներ արել։

«Նիկոլի թեթև ձեռքով Ալիևը դարձավ Մակեդոնացին! Ուրա՞խ եք հիմա դեբիլ կարճ, ուղեղներ։ Լավ ա՞, օկ ա՞։ Մենակ թե «դղյակ» չլինի, չէ՞։ Այ էդ նախանձ, իրար տակ փորելու հետևանքն ա սա։ Իսկ հարց տվե՞լ եք ձեզ՝ դուք՝ ամեն մեկդ, ունե՞ք ավելի շատ պոտենցիալ, քան ռեալիզացնում եք։ Արժանի՞ եք ավելիին, քան հասել եք։ Իհարկե, ոչ: Նենց որ քաղաքականության մեջ էլ ձեր տգետ քիթը մի մտցրեք»,- գրել է դերասանուհին։

Որոշ ժամանակ անց Ժաննան նոր գրառում է արել․ «Մոբիլիզացեք, եկեք միավորվենք ու պայքարենք։ Ով վախենում ա կարծիք հայտնելուց, սթափվեք։ Ավելի վատ ընթացք չի կարող լինել։ Հերիք ա ուտեք էդ էժան ներկայացումների կուտը։ Մի վախեցեք ժեխի հարձակումներից, նրանց կարծիքը կարևոր չէ»։