Ջենիֆեր Լոպեսը վերադարձել է Լոս Անջելես՝ Բեն Աֆլեքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը վերադարձել է Լոս Անջելես՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

«Ջենիֆերը մի քանի օրով Լոս Անջելեսում էր: Նա ժամանակ է անցկացրել Բենի հետ: Նրանք կապի մեջ են Մոնտանա ուղևորությունից ի վեր»,- ասել է PEOPLE ամսագրին մոտ աղբյուրը և հավելել, որ իրավիճակը խճճված է, քանի որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը միմյանցից հեռու են ապրում: Սակայն հավելել է, որ Լոպեսն ուրախ է և ոգևորված իր ապագայով:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Լոպեսն Աֆլեքի հետ մասնավոր ինքնաթիռով մեկնել էր Մոնտանա նահանգում գտնվող շքեղ լեռնադահուկային հանգստավայր։ Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը:

Նշենք, որ զույգի՝ հաճախակի դարձած հանդիպումների մասին ԶԼՄ-ները գրում են արդեն մի քանի շաբաթ։ Աղբյուրը հավելել է նաև, որ Ջենիֆեր Լոպեսը շատ երջանիկ է, քանի որ նա այլևս չէր կարողանում վստահել Ալեքս Ռոդրիգեսին և բավական երկար ժամանակ նրանք փորձում էին վերականգնել իրենց հարաբերությունները։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։

Բացի այդ, դերասանուհին նաև ամուսնացած է եղել պարող Քրիս Ջուդի և Օջանի Նոայի, ինչպես նաև հայտնի երգիչ Մարք էնթոնիի հետ, որի հետ ամուսնությունից զույգ երեխաներ ունի։