Քիմ Քարդաշյանը պատմել է, որ ավագ որդին վարակվել է կորոնավիրուսով (լուսնկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը շոուի հաջորդ շաբաթվա դրվագի հոլովակում նշել է, որ ավագ որդին՝ Սեյթ Ուեսթի կորոնավիրուսային վարակի թեստը դրական արդյունք է գրանցել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուսատաաստղը հոլովակում անհատ անձի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշում է, որ իր 7-ամյա դուստր Նորթը նույնպես լավ չի զգում իրեն, սակայն հոլովակից հայտնի չէ, թե նա և ընտանիքի մյուս անդամները կորոնավիրուսի դրական թեստավորում ունեն, թե ոչ։

«Սեյնթի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել և Նորթն ասում է, որ իրեն լավ չի զգում», – հոլովակում ասում է Քիմ Քարդաշյանը։

Մեկ այլ տեսագրության ընթացքում 4 երեխաների մայրն ասում է․ «Ես փորձում եմ ոչ ոքի չվախեցնել, սակայն իսկապես անհանգստանում եմ»։

Հայտնի չէ թե հոլովակը երբ է նկարահանվել, սակայն այն նկարահանվել է մինչև շոուի նկարահանումների ավարտը, ինչը կայացել է 2021 թվականի հունվարին։

2020 թվականի հոկտեմբերին հիվանդացել էր Քանյե Ուեսթը, որի հետ ամուսնալուծվելու մասին SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշների հիմնադիրն ու սեփականատերը հայտնել է մի քանի ամիս առաջ։ Քիմը նշել է, որ այդ ժամանակ իր համար շատ դժվար է եղել հոգ տանել 4 երեխաների և միաժամանակ վարակակիր ամուսնու մասին։

Քանյեից բացի ընտանիքի անդամներից հիվանդանալու մասին հայտնել էր նաև Քլոե Քարդաշյանը։ Հայտնի է, որ թե՛ Քանյեն, թե՛ Քլոեն լիովին ապաքինվել են վարակից։