Hocus Focus 2 ֆիլմը «Disney +»-ի եթերում կլինի 2022-ի աշնանը (լուսանկարներ)

«Հոկուս Ֆոկուս 2» (Hocus Focus 2) ֆիլմը 2022 թվականի աշնանը կհայտնվի Disney + հեռարձակողի եթերում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Ֆիլմում, որը կախարդների մասին է, խաղում են Սառա Ջեսիկա Փարքերը, Բեթ Միդլերը և Քեթի Նաժիմին՝ ներկայացնելով Սանդերսոն քույրերին։ Այս մասին հայտնել են «քույրերը»՝ սոցիալական մեդիայի իրենց հարթակներում։

«Այո, ես պատրաստ եմ թռչել։ «Հոքուս Ֆոկուս 2»-ը հասանելի կլինի 2022 թվականի աշնանը։ Քույրե՞ր», – գրել է 56-ամյա Սառա Ջեսիկա Փարքերն իր ինստագրամյան էջում։

Ֆիլմի առաջին մասը նկարահանվել է 1993 թվականին, որից հետո դասական պատմվածքը շարունակելու ծրագրերը տարիներ շարունակ մշակվել են, սակայն նախագծի իրականացման մասին առաջին անգամ խոսվել է 2019-ին։

Պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ՝ նախագծի արտադրական փուլը սկսվել է այս տարի։

1993 թվականին լույս տեսած ֆիլմը պատմում է Սանդերսոն քույրերի մասին, որոնք հարություն են առնում մեռելներից այն բանից հետո, երբ տղամարդն աղջկա վրա տպավորություն թողնելու համար վառում է «Սև բոցե մոմ»-ը։