Ջեսիքա Սիմփսոնը շնորհավորել է ամուսնուն՝ իրենց միության 11-ամյակի առթիվ (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Ջեսիքա Սիմփսոնը և ամուսինը՝ նախկին ֆուտբոլիստ Էրիկ Ջոնսոնը, նշում են իրենց միության 11-ամյակը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա երգչուհին իրենց սերը բնութագրել է «հորիզոնից դուրս ընդլայնվող»։

«11 տարի ԱՄՈՒՐ … 11 սրտեր, որոնք ամեն անցնող տարի լցվում են անվերապահ, կրքոտ, հետաքրքրաշարժ, աջակցող, գեղեցիկ, գայթակղիչ, սքանչելի, նուրբ, վսեմ, հրաշալի, ազնիվ, ուրախ, պաշտելի, կատարյալ, անհամեմատելի, հզոր, հմայական ՍԻՐՈՎ», – գրել է երգչուհին՝ շնորհավորելով իրենց միության 11-ամյակը։

Նրանք առաջին անգամ հանդիպել են 2010 թվականի մայիսին Իտալիայում և հաջորդ նոյեմբերին նշանադրվել, երբ Ջոնսոնի և հագուստի մոդելավորող Քերի Դ՛Անջելոյի ամուսնալուծության գործընթացն ավարտվել է։

Նրանք նշանադրվել են 2011 թվականի նոյեմբերի 11-ին։ Իր գրքում Ջեսիքա Սիմփսոնն ասել է, որ իրենց միջև ուժեղ հոգևոր կապ կա։ Զույգն ամուսնացել է 2014 թվականին և ունի 3 երեխա՝ 8-ամյա Մաքսուելը, 6-ամյա Էյս Նութը և 2-ամյա Բիրդին։ Երգչուհին այժմ նորձևության ոլորտում իր սեփական բրենդն ունի։