Օփրա Ուինֆրին` մանկության տարիներին եղբոր կողմից սեռական ոտնձգությունների զոհ դառնալու մասին

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին խոստովանել է, որ մանկության տարիներին իրեն մի քանի անգամ բռնաբարել է 19-ամյա եղբայրը (արյունակցական կապ ունեցող)։
Այս մասին նա կիսվել է Apple TV+ հարթակով ցուցադրվող The Me You Can’t See սերիալում։

«9, 10, 11 եւ 12 տարեկանում ինձ բռնաբարել է 19-ամյա ոչ հարազատ եղբայրս։ Ես չգիտեի, թե ինչ է բռնաբարությունը, ես անգամ չգիտեի այդ բառը։ Ես գաղափար չունեի, թե ինչ է սեքսը», – մեջբերում է The Daily Mail-ը։

Ուինֆրիի խոսքով՝ ինքը տեղի ունեցածը երկար ժամանակ գաղտնի է պահել, եւ նույնիսկ այժմ չի բարձրաձայնել այդ մարդու անունը։ Հաղորդավարուհին նշել է, որ աղջիկներն անվտանգ չեն ապրում տղամարդկանցով լի աշխարհում։

«Նա ինձ տարավ պաղպաղակի խանութ, արյունը դեռ հոսում էր ոտքիս վրայով եւ պաղպաղակ գնեց ինձ համար», – պատմել է նա:

Սա առաջին նման բռնությունն էր, որին կինը ենթարկվել է։ Նա պատմել է, որ երբ 14 տարեկան է եղել, նույն կերպ իր հետ է վարվել հորեղբայրը։ Այդ ժամանակ աղջիկը հղիացել է եւ երեխա ունեցել, սակայն նորածինը մահացել է ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց: