«Սև հովազ» Նաոմի Քեմփբելը 51 տարեկան է. հայտնի դիզայներների գլխավոր մուսայի լուսանկարները

Նաոմի Քեմփբելին ժամանակակից նորաձևության ոլորտի ամենավառ կերպարներից մեկն են համարում, և դա միանգամայն հիմնավոր պնդում է։ 90-ականների գլխավոր սուպերմոդելը, ամսագրերի շապիկին հայտնված առաջին սևամորթ կինը ոգեշնչման աղբյուր է դարձել բազմաթիվ մոդելների համար` փաստացի ճանապարհ hարթելով դեպի բարձր նորաձևության աշխարհ։

Նաոմին երկար ճանապարհ է անցել։ Մասնագիտական կարիերան սկսել է 15 տարեկանում, երբ նրան պատահաբար փողոցում նկատել է մոդելային գործակալը։ Արդեն մեկ տարի անց նա մեկնել է Փարիզ ու հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Իր ավելի քան 30-ամյա կարիերայի ընթացքում «սև հովազը» հասցրել է համագործակցել մի քանի տասնյակ հայտնի կուտյուրյեների հետ։

Նաոմիի անհավանական գեղեցկության և պրոֆեսիոնալիզմի «զոհ» են դարձել ամենահռչակավոր դիզայներները։ Նրան չեն կարողացել դիմակայել ո՛չ Իվ Սեն Լորան, ո՛չ Ջիանի Վերսաչեն։

Այսօր` մայիսի 22-ին, Նաոմի Քեմփբելը նշում է իր 51-րդ տարեդարձը։ Իսկ մի քանի օր առաջ նրա կյանքում անհավանական իրադարձություն է տեղի ունեցել՝ նա առաջին անգամ մայր է դարձել։ Երեխայի սեռը նա չի բացահայտել, բայց խոստովանել է, որ անսահման երջանիկ է։