Օլգա Բուզովան հայտնել է, թե ինչու է տեղափոխվել Բելառուս

Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան ընդգրկվել է «X-Factor» տաղանդների համաշխարհային շոուի բելառուսական տարբերակի ժյուրիի կազմում:
Նախագծի առաջին եթերաշրջանում նկարահանումների մասին Նա պատմել է Instagram-ում։
«Ես սիրում եմ լինել առաջինը ամեն ինչում։ Ահա և հիմա ես առաջին մարզիչն եմ Բելառուսում լեգենդար «X-Factor» համաշխարհային շոուի առաջին եթերաշրջանում», – գրել է երգչուհին:

Բուզովայի խոսքով՝ ընտրության եւ նկարահանումների ժամանակ նա տեղափոխվել է Բելառուս։ «Որպեսզի անձամբ վերահսկեմ և մասնակցեմ յուրաքանչյուր մասնակցի ընտրությանը», – բացատրել է նա՝ հավելելով, որ մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուրը: