Ծեծկռտուք և ոստիկանություն․ ի՞նչ է պատահել Աննա Սեմենովիչի տեսահոլովակի նկարահանումների ավարտին

Լրագրողները կռվի են բռնվել «Блестящие» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեմենովիչի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ՝ փորձելով լուսանկարել նրան։ Այս մասին հաղորդում է «Комсомольская правда»-ն։
Սեմենովիչը փորձել է հանդարտեցնել վեճ հրահրող տղամարդկանց՝ ասելով.  «Բոլորդ ողջ և առողջ եք։ Տղաներ, հաշտվեք, ներողություն խնդրեք միմյանցից։ Դա արեք հանուն ինձ»։

Ծեծկռտուքից հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, նշում է «КП»-ն։ Իրավապահ մարմինների աշխատակիցներին կանչել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը։ Մամուլի ներկայացուցիչները հաշտվել են, իսկ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։