5 ֆիլմ՝ թրիլլեր ժանրի սիրահարների համար

Մռայլ, բայց, միևնույն ժամանակ, անհավանական գեղեցիկ հոգեբանական դրամաների ընտրանի, որոնք կարողանում են սիրտ սառեցնել:

1. Արգանդում/ Womb (2010)
Ռեժիսոր Բենեդեկ Ֆլիգաուֆը ոչ միայն իդեալական ընտրել է դերասաններին, այլ նաև տեղավորել է նրանց մոխրագույն, անձրևոտ, Աստծո կողմից մոռացված անգլիական փոքրիկ քաղաքում, ինչը օգնել է ստեղծել տխրության և հուսահատության զգացողություն, որը խելագարության է հասցնում հերոսներին: Գերազանց ֆիլմ, հասկանալու համար, որ մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է:

2. Քլիվլենդյան գերուհիները/ Cleveland Abduction (2010)
Ռեժիսորը՝ Ալեքս Կալիմնիոս
Թվում է, թե միայն հիվանդ երևակայությունը կարող է հորինել նման դաժան և զարհուրելի պատմություն, եթե դժբախտաբար այս ֆիլմը նկարահանված չլիներ իրական դեպքերի հիման վրա: 15 տարի գտնվելով գերության մեջ մոլագարի մոտ՝ աղջիկը կարողանում է ոչ միայն չխելագարվել, այլ ստեղծել ընտանիքի նմանությամբ մի բան իր դժբախտակից ընկերուհիների հետ միասին:

3. Կողմնակի էֆեկտ/ Side Effects (2013)
Ռեժիսորը՝ Սթիվեն Սոդերբերգ
Հանելուկներով լի պատմություն, թե ինչպես հակադեպրեսանտները ուրախությունից բացի կարող են նաև մեծ վիշտ պատճառել: Չէ որ խառնվելով ուղեղի աշխատանքի մեջ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դա կարող է մնալ առանց հետևանքների:

4. Մարթա, Մերսի Մեյ, Մարլեն/ Martha Marcy May Marlene (2011)
Ռեժիսորը՝ Շոն Դուրկին
Շատ խորը և նուրբ ֆիլմ, որը շատ հարցեր է բարձրացնում և ստիպում է ակնդրին ոչ միայն անընդհատ գուշակել, թե ինչ է սա՝ անձի երկատում, թե հիշողություններ, այլ նաև սարսափել, թե ինչ նուրբ է սահմանը և ինչքան հեշտ կարող է այն անցնել անկայուն հոգեբանությամբ մարդը:

5. Քևինի հետ ինչ-որ բան այն չէ/ We Need to Talk About Kevin (2011)
Ռեժիսորը՝ Լին Ռեմսի
Արժե արդյոք խոսել այն մասին, որ ֆիլմում Թիլդա Սուինթոնի առկայությունը խոսում է դրա խորության և որակի մասին: Եվս մեկ՝ իր մռայլության մեջ գեղեցիկ ֆիլմ մոր և որդու հարաբերությունների մասին: Եվ եթե ինչ-որ բան այն չէ որդու հետ, արդյոք միշտ է դրանում մեղավոր մայրը, թե կա ինչ-որ բան, որը չեն կարող փոխել կանայք: