Բալիկի սպասող Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն օրերս հայտնել էր, որ սպասում է առաջնեկի ծնունդին։ Հայտարարությունից հետո Լիլիթը հերթական անգամ կիսվել է գեղեցիկ կարգավիճակն ընդգծող լուսանկարներով։

Հրապարակված կադրերին կից երգչուհին կիսվել է նման լուսանկարներ ստանալու գաղտնիքով,․
«Էս տիպի նկար ստանալու համար ձեզ հարկավոր կլինի մի քիչ բամբակ ու բաց տարածություն»,- լուսանկարներին կից գրեոլ է Լիլիթ Հովհաննիսյանը։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարին կից Լիլիթը գրել էր. «Երբ չես կողմնորոշվում՝ գլխապտույտիդ պատճառը հղիությո՞ւնն է, թե երջանկությունը»։