Billboard Music Awards 2021. մրցանակաբաշխության բոլոր հաղթողները

Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի ունեցավ Billboard Music Awards 2021 մրցանակաբաշխությունը, որը Microsoft  թատրոնի դահլիճում հավաքել է ամենահայտնի արտիստներին, որոնցից շատերը տուն վերադարձան բաղձալի արձանիկներով:

The Weeknd-ը դարձավ երեկոյի իսկական տրիումֆատորը՝ հաղթանակ տանելով 10 անվանակարգում: Դրեյքը ստացավ տասնամյակի արտիստ մրցանակը: Երգչուհի Փինքը նույնպես չմնաց առանց մրցանակի և ստացավ հատուկ Icon Award մրցանակը, որը շնորհվում է Billboard-ի հիթ-շքերթներում հաջողությունների հասած երաժիշտներին, որոնք նաև հատուկ ազդեցություն ունեն երաժշտության ոլորտում։

BTS- ն ու ռեփեր Bad Bunny-ն էլ ստացան 4-ական արձանիկ, իսկ մեկ տարի առաջ հրազենային վնասվածքից մահացած ռեփեր Pop Smoke-ը հետմահու հինգ մրցանակի արժանացավ, որը ստացավ նրա մայրը։

Հողթողների ցանկը․

Լավագույն նոր արտիստ – Pop Smoke
Լավագույն տղամարդ արտիստ – The Weeknd
Լավագույն կին արտիստ – Թեյլոր Սվիֆթ
Լավագույն դուետ/խումբ – BTS
Billboard 200 –ի լավագույն արտիստ – Թեյլոր Սվիֆթ
Լավագույն սթրիմիգային արտիստ – Դրեյք
Լավագույն վաճառվող արտիստ – BTS
Լավագույն արտիստ՝ երկրպագուների վարկածով – BTS
Լավագույն ռեփ-արտիստ – Pop Smoke
Լավագույն R&B կին արտիստ – Doja Cat
Լավագույն ռեփ-արտիստուհի – Megan Three Stallion
Լավագույն ռոք-արտիստ- Machine Gun Kelly
Լավագույն պարային/էլեկտրոնային արտիստ – Լեդի Գագա

Հաղթողների ամբողջական ցանկը՝ այստեղ։