Լեդի Գագան արտասովոր տեսքով է ներկայացել Born This Way ալբոմի 10-ամյակի միջոցառմանը (լուսանկարներ)

Երգչուհի Լեդի Գագան իր Born This Way («Այսպես եմ ծնվել») ալբոմի թողարկման 10-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանն է ներկայացել պատառոտված զուգագուլպաներով, գրում է Daily Mail-ը:

Հայտնի երաժշտական ալբոմի թողարկման առթիվ միջոցառման ընթացքում Արևմտյան Հոլիվուդի ղեկավար Լինդսի Հորվաթը աստղին է հանձնել քաղաքի խորհրդանշական բանալիները:

Արարողության համար աստղը, սակայն, ուշագրավ հագուստ է ընտրել ու զարմացրել ներկաներին: Նա կրել է մեծ անցքերով ցանցային զուգագուլպա և համադրել դրանք մանուշակագույն լաքապատ երկարաճիտ կոշիկների և դիմացի հատվածում հանգույցով կապված սև շապիկի հետ:

Բացի այդ, աստղն իր տեսքը լրացրել է մի շարք զարդերով:

Նշվում է նաև, որ երգչուհու ալբոմի պատվին ԼԳԲՏՔ+ համայնքը խորհրդանշական ծիածանի գույներով է ներկել նրա սկավառակի նկարը, և վերջնարդյունքը ներկայացրել նրան: