Գոհար Ավետիսյանի շքեղ անակնկալը զարմուհուն․ լուսանկար

Ռուսաստանաբնակ հայ հայտնի դիմահարդար և բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը քրոջ դստեր՝ Մանեի ծննդյան տարեդարձին նվիրել է նրան ադամանդե ականջօղեր։ Ավետիսյանի խոսքով, այդ բրենդի ականջօղերը գրեթե համարժեք են Rolex բրենդի ապրանքանիշին։ Նշենք, որ Rolex բրենդի ամենաէժան ժամացույցի արժեքը 5400 ԱՄՆ դոլար է։
Ինստագրամի իր էջում դիմահարդարը նաև շնորհավորել է քրոջ դստեր՝ Մանեի ծննդյան տարեդարձը։

«Շնորհավոր ծնունդդ, իմ փոքրիկ արքայադուստր Մանե, եղիր ամենալավը և ամենաերջանիկը, մենք քեզ շատ ենք սիրում։ Թող որ երկրի վրա յուրաքանչյուր ծնող հնարավորություն ունենա իր երեխաների համար նման տոներ կազմակերպելու»,- գրել է Ավետիսյանը։