«Սղոց» սարսափ-ֆիլմաշարը համաշխարհային կինովարձույթում վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար (լուսանկարներ)

«Սղոց» (Пила, Saw) սարսափ-ֆիլմաշարը համաշխարհային կինովարձույթում վաստակել է ավելի քան 1 միլիարդ դոլար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջերս թողարկվել է ֆիլմաշարի վերջին մասը՝ «Սղոց. զսպանակ»-ը (Saw: Spiral, Пила: Спираль), հայտում է Variety-ն:

Ըստ պարբերականի՝ անցած հանգստյան օրերին Դարեն Լինն Բոուսմանի ֆիլմն ԱՄՆ-ում վաստակել է 4,5 միլիոն, իսկ արտերկրում՝ 2,67 միլիոն դոլար, ինչի շնորհիվ բոլոր 9 ֆիլմերից ստացված ընդհանուր եկամուտները հասել են 1,079 միլիարդ դոլարի:

Variety-ն նշում է, որ «Սղոց» ֆիլմի համար սա հսկայական նվաճում է, քանի որ այն համարվում է ցածր բյուջե ունեցող սարսափ-ֆիլմ: Մասնավորապես, տարիների ընթացքում յուրաքանչյուր ֆիլմի բյուջեն տատանվել է 1-20 միլիոն դոլարի սահմաններում: