Շերի մասին ֆիլմ կնկարահանվի

Universal Studios-ը նկարահանելու է կենսագրական ֆիլմ ամերիկացի փոփ դիվա, հայազգի Շերի մասին: Երգչուհին լուրը տարածել է Twitter-ում՝ իր 75-ամյակի առթիվ:

Սցենարի հեղինակը կլինի Էրիկ Ռոտը, ով աշխատել է Forrest Gump-ի և A Star is Born-ի վրա:Պրոդյուսերներն են Ջուդի Քրամերը և Գարի Գեթզմանը: Ով է խաղալու գլխավոր դերը և զբաղեցնելու ռեժիսորի աթոռը, դեռ հայտնի չէ:

Շերն այն եզակի կատարողներից է, ով կինոնկարի, երաժշտության և հեռուստատեսության արդյունաբերության մեջ իր աշխատանքի համար ստացել է Օսկար, Գրեմմի, Էմմի և երեք Ոսկե Գլոբուս: