Բեռնար Առնոն առաջ է անցել Բեզոսից՝ դառնալով Forbes-ի միլիարդատերերի ցանկի առաջատարը (լուսանկարներ)

Ֆրանսիական Louis Vuitton Moët Hennessy (LVMH) խմբի նախագահ Բեռնար Առնոն դարձել է Forbes Real-Time միլիարդատերերի ցանկի առաջատարը:

Forbes-ի գնահատմամբ՝ ներկայում Առնոյի կարողությունը կազմում է 186,3 մլրդ դոլար, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 186 մլրդ դոլար կարողությամբ զիջել է դիրքերը՝ հայտնվելով երկրորդ հորիզոնականում։

Նշվում է, որ 72-ամյա Առնոն վերջին ամիսների ընթացքում իր կարողությունն ավելացրել է Tiffany & Co ընկերությունը 15.8 դոլարով ձեռք բերելուց հետո։ Ընդ որում, տարեսկզբից նրա կարողությունն աճել է 47,9 մլրդ դոլարով։

Ցանկում երրորդ հորիզոնականը զբաղեցնում Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, որի կարողությունը գնահատվում է 147,3 մլրդ դոլար:

Չորրորդ հորիզոնականում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 125,5 մլրդ դոլար կարողությամբ, հինգերորդում՝ Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 114,7 մլրդ դոլարով: