Անջելինա Ջոլին, Սալմա Հայեկը, Քիթ Հարինգթոնը՝ Marvel-ի «Eternals» ֆիլմի առաջին թրեյլերում

Համացանցում է հայտնվել Marvel նոր «Հավերժները» գիտաֆանտաստիկ ֆիլմի առաջին թրեյլերը` անմահ հերոսների մասին, որոնք անհիշելի ժամանակներից խնամում են Երկիր մոլորակը:

Հազարամյակներ շարունակ սուպերհերոսները մնացել են ստվերում՝ չխառնվելով այն մարդկանց գործերին, ում ժամանակին օգնել են գիտելիքներ ձեռք բերել և կառուցել աշխարհը: Բայց երբ մարդկությունը հայտնվում է նոր սպառնալիքի շեմին, նրանց օգնության են հասնում անմահները՝ պայքարելու մարդկանց ամենավատ թշնամու դեմ:

Ֆիլմում, ինչպես հաճախ է պատահում Marvel Cinematic Universes- ում, խաղում էին բոլոր աստղերը. Անջելինա Ջոլին հայտնվում է շիկահերի անսովոր կերպարում, Սալմա Հայեքը՝ դիտարժան կոստյումով, «Գահերի խաղի» աստղեր Ռիչարդ Մադդենը և Քիթ Հարինգթոնը և շատ այլ աստղեր: