Բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն ու պրոդյուսեր Ջավահիր Եղիկյանը երեխայի են սպասում

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն ու Կենտրոն հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանը երեխայի են սպասում:

Ջավահիրն այսօր Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է նրա գեղեցիկ կարգավիճակը:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին: