Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել Իրինա Շեյքի հետ

Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի և ռուսական թոփ-մոդել Իրինա Շեյքի միջև սիրավեպ է սկսվել։

The Sun-ը մասնավորապես ուշադրություն է դարձրել այն նամակագրությանը, որը հրապարակվել է DeuxMoi ոչ անհայտ Instagram-յան օգտահաշվում, որն ավելի քան 1 միլիոն հետևորդ ունի։
«Քանյե Ուեսթն այժմ գաղտնի հանդիպում է Իրինա Շեյքի՝ Բրեդլի Կուպերի երեխայի մոր հետ»,- գրել է անանուն աղբյուրը:
Հաղորդագրությանը արձագանքել են DeuxMoi-ի էջի ադմինիստրատորները։

«Ես չգիտեմ` դա կարելի է անվանել հարաբերություններ, թե ոչ, բայց նրանց մոտ ակնհայտորեն հետաքրքրություն է առաջացել միմյանց նկատմամբ»,- պատասխանել են նրանք:

Աստղերը դեռ չեն արձագանքել այս տեղեկությանը։

Նշենք, որ ռուս սուպերմոդելը բազմիցս մասնակցել է Քանյե Ուեսթի նախագծերին։ 2010 թվականին նա նկարահանվել է «Power» երգի տեսահոլովակում։ Եվրոպայում անցկացված նորաձևության միջոցառումների ժամանակ նա նաև հաճախ է բեմ դուրս եկել ռեփերի ապրանքանիշի հագուստով։

Հիշեցնենք` փետրվարի վերջին տեղեկություն տարածվեց, որ յոթ տարվա ամուսնությունունից հետո Քարդաշյանն ու Ուեսթը որոշել են ամուսնալուծվել։ Ավելի ուշ Քիմը հայտարարեց, որ բաժանման պատճառը անհաղթահարելի տարաձայնություններն են։