Բրիտանացի մոդելը մահացել է AstraZeneca-ի պատվաստանյութն ստանալուց հետո

Բրիտանացի մոդել Ստեֆանի Դյուբուան մահացել է անգլո-շվեդական AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո առաջացած թրոմբոզի հետևանքով:

Ինչպես հայտնում է The Sun-ը, 39-ամյա մոդելը պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է մայիսի 6-ին Կիպրոսի Պաֆոս քաղաքում:

Այդ օրը նա սոցցանցում գրառում էր կատարել՝ ասելով, որ իրեն «սարսափելի է զգում ներարկումից հետո»: Մեկ շաբաթ անց նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը՝ շնչառության հետ կապված խնդրի պատճառով:

Մայիսի 19-ին բրիտանուհին կոմայի մեջ է ընկել: Ավելի ուշ տեղի բժիշկները հայտնել են, որ կնոջ մոտ ուղեղի արյունազեղում է տեղի ունեցել, որն էլ հանգեցրել է նրա մահվան: Ստեֆանին կյանքից հեռացել է մայիսի 22-ին:

Հիվանդանոցի ներկայացուցիչը հայտնել է, որ մոդելի մոտ լուրջ առողջական խնդիրներ չեն եղել: Նրա խոսքով՝ կնոջ մահվան հանգամանքները քննվելու են: