Ռոբերտ Պատինսոնը բացառիկ պայմանագիր է կնքել Warner Bros.-ի հետ

Դերասանը բացառիկ պայմանագիր է կնքել Warner Bros.-ի հետ: Կինոընկերությունը առաջինը կդիտարկի Պատինսոնի նախագծերը, որոնցում նա հանդես կգա որպես պրոդյուսեր:

Ավելին, պայմանագիրը կանդրադառնա ոչ միայն կինոթատրոնային պրեմիերաներին, այլ նաև սթրիմինգների համար նախատեսված ֆիլմերին ու սերիալներին: Բացի այդ, գործարքը կընդգրկի նաև ընկերության այլ ստորաբաժանումներ՝ New Line, Warner Bros Television և HBO Max: Այս համաձայնագիրը դարձել է Պատինսոնի առաջին խոշոր պրոդյուսերական պայմանագիրը։

«Warner Bros. Pictures-ը և HBO-ն միշտ եղել են նորարարական կինոարտադրության հոմանիշներ: Ես շատ ուրախ եմ աշխատել նրանց հետ, բացահայտել առավել հետաքրքիր նորություններ կինոյում և հեռուստատեսությունում: Ինձ դուր էր գալիս երկար տարիներ աշխատել ստուդիայի հետ, և ես շատ եմ հարգում նրանց նվիրվածությունը գործի հանդեպ, ռիսկի գնալու պատրաստակամությունը և գործին ստեղծագործաբար մոտենալու ցանկությունը»,- դերասանի խոսքը մեջբերում է Deadline պարբերականը:

Նշենք, որ կնքված պայմանագիրը ազդում է միայն Պատինսոնի պրոդյուսերական գործունեության վրա և չի անդրադառնա աստղի դերասանական կարիերային, այսինքն՝ նա կկարողանա նկարահանվել այլ կինոընկերությունների նախագծերում: