Քարդաշյանը և բրիտանացի միլիարդատերը. Քիմին նկատել են առեղծվածային մեծահարուստի ծննդյան խնջույքին ժամանելիս (լուսանկարներ)

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են Բևեռլի Հիլզ ժամանելիս՝ մասնակցելու «առեղծվածային» լոնդոնցի միլիարդատեր և ամուրի Ջեյմի Ռուբենի ծննդյան աստղային երեկույթին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, ամիսներ առաջ ամուսնալուծված Քիմը շարունակում է ակտիվորեն մասնակցել բազմամարդ, շքեղ խնջույքներին, որոնցից հերթականը շաբաթ երեկոյան էր: Խնջույքին վերջինս ներկայացել էր իր ոճին բնորոշ մարմինը կիպ գրկող զգեստով՝ կիսաշրջազգեստով և տոպով՝ ընդգծելով մարմնի գեղեցկությունը:

40-ամյա Քիմը տեսքն ամբողջացրել է բարձրակրունկներով, որոնց ժանյակավոր կապերը հասնում էին մինչև ազդրեր: Աղբյուրը նկատում է, որ նա ոսկյա ապարանջաններ, վզնոց և մատանիներ է կրել երեկույթին, սակայն ամուսնական մատանին բացակայել է: