«Անարդար է». Անջելինա Ջոլին՝ դատարանի որոշման մասին

Անջելինա Ջոլին բողոքել է դատավոր Ջոն Օդերկիրկից, որը քննում է աստղային զույգի երեխաների խնամակալության գործը: Ենթադրվում է, որ դատավորը որոշում կկայացնի համատեղ խնամակալության մասին:

Դերասանուհին, որը նախկինում փորձել էր հեռացնել Օդերկիրկին ամուսնալուծության գործից, ասել է, որ նախքան նախնական որոշում կայացնելը դատավորը հրաժարվել է լսել իր ապացույցները, որոնք, Ջոլիի կարծիքով, առնչվում են երեխաների անվտանգությանը և բարեկեցությանը: PageSix-ի տրամադրած փաստաթղթերում չի նշվում, թե ինչ ապացույցների մասին է խոսքը:

Ի պատասխան Ջոլիի հայտարարության ՝ Փիթի փաստաբաններն ասել են. «Օդերկիրկը անցած վեց ամիսների ընթացքում մանրակրկիտ, արդար վարույթներ է անցկացրել և նախնական որոշում կայացրել»: